Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասում, պատերազմն ու ապատեղեկատվությունը. զրույց դեսպանի հետ

Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Ջոն Գալագերը ՍիվիլՆեթի հետ զրուցում է Հայաստանում իր առաջնահերթությունների մասին: Դեսպան Գալագերը նաև իր կարծիքն է հայտնում հեղինակության հետ կապված հարցերի շուրջ, թե ինչպես Մեծ Բրիտանիան կարող է օգնել խաղաղության կառուցման գործում, և ինչպես կարող է Հայաստանը դառնալ Միացյալ Թագավորության «Գլոբալ Բրիտանիա» տեսլականի մաս: Նա արձագանքում է Մեծ Բրիտանիայի վերաբերյալ շրջանառվող թեզերին՝ դրանք որակելով ապատեղեկատվություն: