Հաստատվել է կորոնավիրուսի 715 նոր դեպք, մահացել է 15 մարդ

կորոնավիրուս - covid19

Հայաստանում ապրիլի 22-ին կատարվել է 4 015 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 715 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 17,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 127 մարդ։ Գրանցվել է մահվան 15 դեպք։

Ապրիլի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 212 114 դեպք, որոնցից 192 281-ն` առողջացած, 3 984-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 854 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 955 515 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 212 114 դեպքով։ Վրաստանը գտնվում է 53-րդ տեղում՝ 300 264 դեպքով, Ադրբեջանը 51-րդ տեղում է՝ 307 980 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 4 501 382 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 335 905 դեպքով:

Մեկնաբանել