Արցախի վերահսկողությունից դուրս տարածքներից ևս 5 աճյուն է հայտնաբերվել

Արցախում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ևս 5 աճյուն է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն: Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծառայությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551:

Մեկնաբանել