Փաշինյանն ու Պուտինը զրույցում կարևորել են ռազմագերիների փոխանակումը

Ապրիլի 24-ին կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն ու ընթացիկ ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին»,- ասված է վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Նոյեմբերի 9-ին (10-ին) Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի ընդունած հայտարարության 8-րդ կետով նախատեսվում էր ռազմագերիների և այլ պահվող անձանց ու զոհվածների դիակների փոխանակում։ Ադրբեջանը մինչև այսօր հրաժարվում է կատարել վերոհիշյալ դրույթը։

Մեկնաբանել