Ջո Բայդենը հայերի Մեծ եղեռնը անվանեց ցեղասպանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ապրիլքսանչորյսան ուղերձում 1915 թվականի դեպքերն անվանեց ցեղասպանություն, ինչպես և խոստացել էր։ Բայդենի ուղերձից հատված՝ ստորև։

«Ամեն տարի՝ այս օրը, մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան ժամանակաշրջանում կատարված Հայոց ցեղասպանությունում և կրկին հանձնառություն ենք ստանձնում կանխարգելելու նման վայրագությունների կրկնությունը։

Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ից՝ Կոստանդնուպոլսում օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների ու համայնքային ղեկավարների ձերբակալությամբ, մեկ ու կես միլիոն հայեր արտաքսվեցին, սպանվեցին ու բռնեցին մահվան ճամփան՝ բնաջնջման արշավի շրջանակում։

[…]

Ամերիկացի ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում բոլոր այն հայերին, որոնք բնաջնջվեցին 106 տարի առաջ սկսված ցեղասպանությունում»,- ասված է Բայդենի ուղերձում։

Մեկնաբանել