«Մենք կտրականապես մերժում ենք այս հայտարարությունը, ոչ ոքից սովորելու բան չունենք»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդես է եկել հայտարարությամբ ԱՄՆ նախագահ Բաւյդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարության առնչությամբ։

Թուրք նախարարը մասնավորապես ասել է․ «Մենք կտրականապես մերժում ենք այս հայտարարությունը, որը բացառապես հիմնված է պոպուլիզմի վրա։

Թուրքիան այս աշխարհում ոչ ոքից բան չունի սովորելու իր անցյալի մասին»։