Հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, մահացել է 22 մարդ

Հայաստանում ապրիլի 25-ին կատարվել է 2 467 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 7,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 820 մարդ։ Գրանցվել է մահվան 22 դեպք։

Ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 213 469 դեպք, որոնցից 194 900-ն` առողջացած, 4 040-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 527 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 965 692 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 213 469 դեպքով։ Վրաստանը գտնվում է 53-րդ տեղում՝ 303 751 դեպքով, Ադրբեջանը 51-րդ տեղում է՝ 313 006 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 4 629 969 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 396 204 դեպքով:

Մեկնաբանել