Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը․ Այվազյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր՝ ապրիլի 26-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել։

«Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքեր, այլև գործերը, ինչի մասին հստակ արտահայտվել ենք։ Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը սակայն չի ունեցել դրական շարունակություն։ Եվ մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր ոչ թե խոսքերը, այլ գործերը»,- նշել է Այվազյանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին նամակ էր ուղղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որում նշել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա:

Մեկնաբանել