Բոլոր գերիները պետք է վերադարձվեն․ այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։
«Կարող եմ ասել, որ բավականին հստակ դիրքորոշում է ներկայացվել Եվրամիության կողմից, որ բոլոր պատանդները, գերիները պետք է վերադարձվեն, եթե պլանավորում ենք փոխվստահությանն ուղղված գործունեություն, և ես իհարկե կարող եմ երկրորդել Եվրամիության դիրքորոշումը միայն»,- ասաց Գաբրիելյուս Լանդսբերգիսը։
Լիտվայի արտգործնախարարը ապրիլի 25-27-ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։