Պուտինն ու Մակրոնը կհայտարարեն Ղարաբաղի հարցով «կոնկրետ նախաձեռնությունների» մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են առաջիկա օրերին հայտարարել Լեռնային Ղարաբաղի հարցով կոնկրետ նախաձեռնությունների մասին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Figaro-ն:

Ապրիլի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։

Խոսելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին՝ Մակրոնն ընդգծել է «բանտարկյալների հարցում կոնկրետ առաջընթացի հասնելու, մարդասիրական աջակցության և ժառանգության պահպանման անհրաժեշտությունը»:

Պարբերականի տվյալներով՝ երկու երկրների նախագահները պայմանավորվել են վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու ջանքերը՝ Մինսկի խմբի շրջանակներում և առաջիկա օրերին այդ ուղղությամբ «կոնկրետ նախաձեռնություններ» ձեռնարկել։

Մեկնաբանել