Ես դժգոհ եմ իմ աշխատանքից, տնտեսությունը պետք է զարգացնել ավելի արագ. Վահան Քերոբյան

էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցում է մակրոտնտեսական ցուցանիշների, տնտեսության վիճակի մասին։ Քերոբյանի խոսքով՝ տնտեսությունը շարունակում է վերականգնվել 2020-ի երկու շոկերից՝ կորոնավիրուսի համավարակի և պատերազմի բացասական ազդեցություններից: Ըստ նրա՝ տնտեսական կյանքի վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրությունները: Որոշ ներդրողներ, նրա խոսքով, ժամանակավոր դադար են վերցրել: