Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների վիրավորվելու վերաբերյալ

Արցախի ներքին գործերի նախարարության մաս կազմող արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքի պաշտոնական էջում նման հայտարարություն է տարածվել․

«Մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողները վիրավորվել են ականի պայթյունից, ու հղում կատարել ԱԻՊԾ-ին` ճիշտ չէ։ Լուրը` ծառայության լրատվականը ևս ծանոթացել է հայկական մամուլից, ու դրա մասին այլ ինֆորմացիայի չի տիրապետում»,- ասվում է հայտարարությունում։

Ծառայությունից նշում են, որ լուրի հավաստիությունը ճշտելու համար պետք է դիմել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորակազմի լրատվական ծառայությանը։

***

Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Արցախի Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ:

«Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է Թադևոսյանը:

Մեկնաբանել