Հաստատվել է կորոնավիրուսի 808 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Հայաստանում ապրիլի 27-ին կատարվել է 4 807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 808 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 16,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 588 մարդ։ Գրանցվել է մահվան 13 դեպք։

Ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214 872 դեպք, որոնցից 196 289-ն` առողջացած, 4 071-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 503 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 974 776 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 214 872 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 305 850 դեպքով, Ադրբեջանը 51-րդ տեղում է՝ 315 119 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 4 710 582 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 438 193 դեպքով: