Պետքարտուղար Բլինքենը Ալիևի հետ զրույցում կարևորել է Մինսկի խմբի ջանքերի շարունակումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկքնը ապրիլի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է պետքարտուղարության կայքը։

«Պետքարտուղար Բլինկենը և նախագահ Ալիևն ընդգծել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ գործընկերության շարունակական կարևորությունը և քննարկել մի շարք հարցեր: Պետքարտուղարը կարևորել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը: Պետքարտուղարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շարունակումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել