Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարները

Ապրիլի 28-ին Դուշանբեում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում հաստատվել է Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև 2021–2022 թթ. համագործակցության պլանը:

Ըստ հաղորդագրության՝ Արմեն Գրիգորյանը անդրադարձել է հայկական Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին՝ կարևորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը։

«Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը կարևորեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում բնականոն կյանքի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում: Նա նաև ընդգծեց տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև առաջիկայում փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ:

Մեկնաբանել