Հաստատվել է կորոնավիրուսի 656 նոր դեպք, մահացել է 16 մարդ

Հայաստանում ապրիլի 28-ին կատարվել է 4 284 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 656 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 15,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 882 մարդ։ Գրանցվել է մահվան 16 դեպք։

Ապրիլի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 215 528 դեպք, որոնցից 197 171-ն` առողջացած, 4 087-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 979 060 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 215 528 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 307 401 դեպքով, Ադրբեջանը 52-րդ տեղում է՝ 316 521 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 4 751 026 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 459 906 դեպքով:

Մեկնաբանել