Այգի տնկելու դեպքում տնտեսվարողը կազատվի կարկտապաշտպան ցանցի համար բանկային գրավից

Հայաստանի կառավարությունը փոփոխել է մի քանի դրույթ այգետնկումների պետական ծրագրերում, որոնք վերաբերում են խաղողի, հատապտղի ինտենսիվ այգիներին։

«2020 թվականին ծրագրի շրջանակում տրամադրվել է 46 միավոր վարկ՝ շուրջ 5,4 մլրդ դրամ գումարով՝ 494, 4 հա այգու հիմնման համար։ Փոխհատուցման բաղադրիչով տրամադրվել է յոթ փոխհատուցում՝ 104,7 մլն դրամի չափով՝ 24,2 հա այգու հիմնման համար»,- նշվում է կառավարության հիմնավորումներում։

Միևնույն ժամանակ, այգետնկման հարցերում կարկտապաշտպան ցանցի առկայության դեպքում պահանջվող գրավի չափը մեծանում է ու շահառուները այգեհիմնման համար վարկ են ստանում առանց կարկտապաշտպան ցանցի առկայության։

Կառավարությունը նոր նախագծով առաջարկում է դիմելով բանկին՝ մեկ տարվա ընթացքում վարկավորվել կարկտապաշտպան ցանցի ներդրման համար։ «Նշված կարգավորումը հնարավորություն կտա այգեհիմնում կատարող շահառուների համար մեղմել գրավի պահանջի խնդիրը, մասնավորապես, այն շահառուները որոնք ցանկանում են այգեհիմնում կատարել կարկտապաշտպան ցանցով, ինչը նախատեսված է Ծրագրով, սակայն համապատասխան գրավի անբավարար լինելու պատճառով վարկ են վերցրել առանց կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար, այգեհիմնումից հետո հնարավորություն կունենան մեկ տարվա ընթացքում, նույն ծրագրի շրջանակներում հիմնված այգին գրավադրել և լրացուցիչ վարկավորվել կարկտապաշտպան ցանց անցկացնելու համար»,- ասվում է որոշման հիմնավորումներում։

Մեկնաբանել