Արևային տեխնոլոգիաները՝ այժմ նաև Բաղրամյան 26-ի տանիքին

բաղրամյան 26

Հրապարակվում է որպես գովազդ

2019-ին Լոս Անջելեսում կայացած Հայաստան համահայկական հիմնադրամի տելեթոնի ժամանակ ԱՄՆ-ում գործող LA Solar ընկերությունը, Հիմնադրամի հետ պայմանավորվածությամբ, հանձն առավ վերականգնվող էներգիայի արևային կայաններ նվիրաբերել պետական կարևոր նշանակություն ունեցող կառույցների կարիքները հոգալու համար, ինչը բերելու էր կոմունալ վճարների էական կրճատման և պետական բյուջեի խնայողության:

2020-ի ընթացքում LA Solar ընկերությունը՝ Հայաստանում գործող իր մասնաճյուղի՝ SOLARA ընկերության միջոցով, արևային էներգիայի և կանաչ մշակույթի տարածման իր գաղափարի առաքելությամբ, իրականացրել է հատուկ ծրագիր, որի շրջանակում Հայաստանի նախագահի նստավայրին նվիրաբերել է 50,31 կՎտ հզորությամբ արևային համակարգ։
Այս նախագծի համար տեղադրվել է հայկական արտադրության 132 հատ LA Solar 370 Վտ արևային ֆոտովոլտային վահանակ և 1 Solis-50K-DC արևային փոխակերպիչ։
Արևային կայանի հզորությունը 50,31 կՎտ է, իսկ տարեկան արտադրողականությունը 79,490 կՎտ/ժ։ Այն տարեկան պետական բյուջեից խնայում է 3,4 միլիոն դրամ։

Նշենք, որ SOLARA արևային կայանի աշխատանքի շնորհիվ շրջակա միջավայր տարեկան ՉԻ ԱՐՏԱՆԵՏՎՈՒՄ ավելի քան 34 տոննա CO2, ինչը հավասար է 19 000 նոր տնկված ծառի։

Բնության պահպանման, վտանգավոր ու թունավոր արատանետումները նվազեցնելու նպատակով SOLARA ընկերությունը արևային համակարգերի տեղադրումից բացի, ակտիվորեն նպաստում է նաև «կանաչ փոխադրամիջոցների»՝ էլեկտրական մեքենաների, ինքնագնացների, հեծանիվների և մոպեդների տարածմանն ու հանրայնացմանը։ Այս գաղափարը ավելի հանրայնացնելու և խրախուսելու նպատակով SOLARA ընկերությունը այս տարի լայնածավալ ծրագիր Է սկսեl: Հայաստանի ամբողջ տարածքում և Արցախում ընդհանուր 40 էլեկտրական լիցքավորման կայաններ է տեղադրելու: Քաղաքցիները կկարողանան իրենց էլեկտրական մեքենաներն անվճար լիցքավորել SOLARA կայաններում՝ ամբողջ տարին։ Դրանով խրախուսվում է անցումը էլեկտրամոբիլներին։

Հղում ՝ https://solara.am/hy/products/index

Մեկնաբանել