Սամանտա Փաուերը կղեկավարի USAID-ը

2018-ի հունիսի 8, Սամանտա Փաուերը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Իրավապաշտպան, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին ներկայացուցիչ Սամանտա Փաուերը կղեկավարի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID): Այս մասին հաղորդում է New York Times-ը։

Սենատը ապրիլի 28-ին հաստատել է Փաուերի թեկնածությունը՝ գործակալության ղեկավարի պաշտոնում։ Ակնկալվում է, որ Սամանտա Փաուերը տեղ կունենա Ազգային անվտանգության խորհրդում, որը նա զբաղեցնում էր նաև Օբամայի վարչակազմի օրոք:

USAID-ը աշխարհի ամենամեծ մարդասիրական օգնության բաշխողներից մեկն է: Փաուերին առաջադրելիս ՝ Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ ԱՄՆ արտաքին օգնությունը կծառայի որպես «փափուկ ուժի դիվանագիտության հիմնասյուն»:

Պատերազմի նախկին թղթակից Սամանտա Փաուերը մեծ ճանաչում գտավ որպես ակադեմիկոս, որը կենտրոնացած էր ցեղասպանությունների կանխարգելման վրա: Նա հանդես է գալիս ռազմական միջամտության օգտին, որով հնարավոր կլինի նվազեցնել քաղաքացիական տառապանքները, հատկապես՝ Լիբիայում և Սիրիայում:

Մեկնաբանել