Լավրովը մայիսի 5-6-ին կայցելի Երևան, մայիսի 10-11-ին՝ Բաքու

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, համաձայն պայմանավորվածության, մայիսի 5-6-ին կայցելի Երևան, իսկ մայիսի 10-11-ին՝ Բաքու: Այդ մասին ապրիլի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ այցի ընթացքում նախատեսված են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ բանակցություններ:

«Հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև միջազգային համագործակցության վերաբերյալ հարցեր», – ասել է Զախարովան՝ նշելով, որ առաջնահերթ ուշադրություն է դարձվելու անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ընդունած հայտարարությունների կատարման գործնական կողմերին:

Մեկնաբանել