Հաստատվել է կորոնավիրուսի 536 նոր դեպք, մահացել է 21 մարդ

Հայաստանում ապրիլի 29-ին կատարվել է 4 596 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 536 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 11,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 964 մարդ։ Գրանցվել է մահվան 21 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1018 է:

Ապրիլի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216 064 դեպք, որոնցից 198 135-ն` առողջացած, 4 108-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 803 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 983 656 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 216 064 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 310 310 դեպքով, Ադրբեջանը 52-րդ տեղում է՝ 317 913 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 4 788 700 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 479 805 դեպքով: