Պացիենտը ցած է նետվել Երևանի COVID-19 բժշկական կենտրոնի պատուհանից

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել, պացիենտը պատուհանից նետվել է ցած։ Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

«77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից, ում վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում»,- ասվում է հաղորդագրությունում։

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

«Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել»,- հայտնում են նախարարությունից։