Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր շտաբերի պետերը

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք հարցեր»,- տեղեկացնում են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից։