Հաստատվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, մահացել է 10 մարդ

Հայաստանում մայիսի 2-ին կատարվել է 2 585 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 5,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 717 մարդ։ Գրանցվել է մահվան 10 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 026 է:

Մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217 008 դեպք, որոնցից 200 472-ն` առողջացած, 4 149-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 361 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 993 612 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 217 008 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 312 445 դեպքով, Ադրբեջանը 53-րդ տեղում է՝ 321 380 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 4 875 388 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 534 855 դեպքով:

Մեկնաբանել