5+2-ի հնարավորություն երբեք չի եղել, Ադրբեջանը միշտ ուզել է ավելին․ Նիկոլ Փաշինյանը

Մայիսի 3-ին Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հարցին, հակադարձեց Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում հնչած որոշ դրույթների։ Նա նշեց, որ ղարաբաղյան բանակցությունների բովանդակությունը ծռվել է 2015-ի աշնանը, 2016-ի ձմռանը, և այդ իրողությունը ապացուցող փաստաթղթեր կան։ Փաշինյանը նկատեց, որ ցանկացած ամենավատ բանակցային տարբերակին, որին համաձայնել է Հայաստանը, Ադրբեջանը դեմ է եղել, ուզել է ավելին։

Մեկնաբանել