Նիկոլ Փաշինյանը վարչապետ չընտրվեց

Մայիսի 3-ի Ազգային ժողովի հատուկ նիստում կողմ 1, դեմ 3, ձեռնպահ 75 ձայներով Նիկոլ Փաշինյանը վարչապետ չընտրվեց։

Ազգային ժողովը հատուկ նիստում քննարկում էր վարչապետի ընտրության հարցը։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ Ազգային ժողովն արձակելու և արտահերթ ընտրությունները հնարավոր դարձնելու համար քվեարկելու են ձեռնպահ։