Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ԱԺ փակ նիստում

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի։ Զեկույցը պարունակում է պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, այդ պատճառով կքննարկվի խորհրդարանի փակ նիստում, այդ մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Աշխատանքների ընթացքում և երակացություն կազմելիս արձանագրվել է, որ փաթեթը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ, այստեղից էլ բխում է միակ հնարավոր գործելաոճը՝ փաստաթուղթը գաղտնագրվել է, բոլոր պատգամավորները ծանուցված են, որ կարղ են գնալ ու ծանոթանալ»,- հայտարարեց նա՝ նշելով, որ «հանրությունը իր ներկայացուցիչների՝ պատգամավորների միջոցով» կարող է ծանոթանալ զեկույցին։

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել էր 2019-ին։ Հանձնաժողովի նախագահը «Իմ քայլ»-ի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էր, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել էին Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Սեյրան Օհանյանն ու այլք։

2021-ի ապրիլի 2-ին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ հնարավոր է ԱԺ ամբիոնից ներկայացնի 97 էջանոց զեկույցի՝ հրապարակման ենթակա հատվածները:

Դիտեք նաև՝ Ապրիլյան պատերազմը՝ քննիչ հանձնաժողովում

Մեկնաբանել