Արցախ․ Նիկոլ Դումանի տունը սպասում է զբոսաշրջիկներին

44-օրյա պետարազմից հետո Արցախի զբոսաշրջությունը մեծ անկում է ապրել։ Վերջերս վերաբացվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ անդամ Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, որը գտնվում է Ասկերանի Ծաղկաշատ գյուղում։ Այն նորից պատրաստ է հյուրընկալել զբոսաշրջիկներին։ Սակայն մարդկանց մեջ դեռ Արցախ այցելելու մտավախություն կա՝ կապված անվտանգության հետ։ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն և մի շարք տուրօպերատորներ այցելեցին Արցախ և պատրաստվում են ջանքեր գործադրել, որ Արցախում զբոսաշրջությունը նորից թափ առնի։

Մեկնաբանել