ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0,5 տոկոսային կետով

Մայիսի 4-ի նիստում Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 6%: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշվում է, որ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 7%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4,5%։

2020-ի դեկտեմբերի 15-ին և 2021-ի փետրվարի 2-ին Կենտրոնական բանկը կրկին բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, համապատասխանաբար, 1 և 0,25 տոկոսային կետերով։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով, ԿԲ-ն փորձում է զսպել գնաճը։

Մինչ այդ վերջին երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով այդ կերպ առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:

Մեկնաբանել