Google-ն ընդունում է իր խելացի ակնոցի՝ Glass-ի նախնական պատվերներ

Google-ը սկսել է ընդունել իր փորձնական համակարգիչ-ակնոցի (Google Glass) նախնական պատվերներ: Այս հնարավորությունը, սակայն, առայժմ կունենան միայն ԱՄՆ նախագծողները: Այս մասին հայտնել է ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինը Google I/O ամենամյա կոնֆորանսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Google Glass-ն ունի ներկառուցված էկրան, այն համարվում է կրելի սարքավորում: Նախատեսվում է, որ «խելացի ակնոցը» հագեցած կլինի սմարթֆոնների ֆունկցիաներով: Այսինքն` Google Glass-ով հնարավոր կլինի կատարել զանգեր և տեսազանգեր, ուղարկել հաղորդագրություններ, լուսանկարել և տեսանկարել, լսել երաժշտություն և նման այլ բաներ:

Առայժմ Google-ն իր «խելացի» ակնոցը կվաճառի միայն նախագծողներին ԱՄՆ-ից՝ 1500 դոլարով: Վերջիններս, նախապես պատվիրելով, կստանան սարքավորումը միայն 2013թ. տարեսկզբում: Որպես կոմերցիոն արտադրանք՝ Google-ը նախատեսում է ներկայացնել այն երկու տարի անց:

Google I/O-ի ժամանակ Սերգեյ Բրինը ցուցադրել է Glass-ի մեկ նմուշ: Վերջինս կշռում է գրեթե այնքան, որքան սովորական ակնոցը: Կարողանում է աշխատել առանց լիցքավորման մի քանի ժամ: Այն հնարավոր է կառավարել ձայնային հրամաններով: Առայժմ Google-ը ցուցադրել է իր խելացի ակնոցի հնարավորություններից միայն տեսանկարահանումը:

Տեսանյութը պատրաստվել է Google Glass-երով: Պարաշյուտիստները ցատկում են Google Glass-ը աչքերին: