Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ առանց գմբեթի․ ՍիվիլՆեթի կադրերը՝ Արցախից

Մայիսի 3-ից համացանցում նկարներ են տարածվել, որոնցում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին պատկերված է առանց գմբեթի։ Եկեղեցու գմբեթի ապամոնտաժմանն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ն և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ ՍիվիլՆեթի՝ Արցախի թիմը հնարավոր ամենամոտ հեռավորությունից նկարահանել է եկեղեցին։