Արցախ. էներգետիկ անկախությունից՝ էներգետիկ աղքատություն

Արցախյան վերջին պատերազմն ահռելի վնասներ է պատճառել Արցախի ենթակառուցվածքներին։ Մինչև պատերազմն Արցախի գործող հէկերը կարողանում էին ամբողջությամբ ապահովել Արցախի էլեկտրաէներգիան, ավելացած պաշարներն էլ արտահանվում էին Հայաստան։ Այժմ Արցախի էներգետիկ պաշարներն ապահովում են ներքին սպառման 50 տոկոսը, մյուս 50-ը ներմուծվում է Հայաստանից։