Հաստատվել է կորոնավիրուսի 493 նոր դեպք, մահացել է 13 մարդ

կորոնավիրուս հայաստանում

Հայաստանում մայիսի 4-ին կատարվել է 3 954 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 493 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 12,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 452 մարդ։ Գրանցվել է մահվան 13 դեպք։

Մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217 900 դեպք, որոնցից 201 559-ն` առողջացած, 4 178-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 134 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 000 909 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 217 900 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 313 742 դեպքով, Ադրբեջանը 53-րդ տեղում է՝ 322 761 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 4 929 118 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 575 737 դեպքով: