Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում անդրադարձել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակին, պատվաստվման կարևորությանն ու անհրաժեշտությանը:
«Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի պատվաստումը Հայաստանում դառնա համատարած»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ մայիսի 5-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվն ավելի քան 5 000 է, ինչը, ըստ նրա՝ բավարար ցուցանիշ չէ։
«Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրոուսի դեմ պատվաստված լինելը: Այս գործընթացը կարևոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլև մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ օրերս կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի եղել իր մոտ։