Պատվաստումների գործընթացին խանգարում է քաղաքականությունը, բիզնես շահերն ու ապատեղեկատվությունը․ Վարդուհի Պետրոսյան

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանին տված հարցազրույցում անդրադառնում է պատվաստումների գործընթացին և դրա շուրջ մտահոգություններին։ Նա նշում է, որ պատվաստումներին խանգարում է քաղաքականությունը, բիզնես շահերը, ապատեղեկատվությունը։ Վարդուհի Պետրոսյանը խոսում է նաև Հայաստանում համակարգչային տոմոգրաֆիայի (KT հետազոտություն), հակաբիոտիկների չարաշահման մասին, պատասխանում կորոնավիրուսով հիվանդանալուց հետո պատվաստվելու անհրաժեշտության, կրկնավարակի դեպքերի մասին հարցերին։

00:00 Պատվաստումների գործընթացը ինչո՞ւ է դանդաղ ընթանում

2։57 Տարածաշրջանում պատվաստումների ցուցանիշների, բժշկական համայնքում պատվաստումների մասին

5։39 Եթե մարդը տարել է կորոնավիրուս, արդյոք պե՞տք է պատվաստվի

10։02 Պատվաստանյութերի հետ կապված մտահոգությունների, կողմնակի ազդեցության մասին

20։20 Պատվաստանյութերը, որոնք ստացել են հավանություն, ապահով են

22։59 Կրկնավարակների մասին Հայաստանում և աշխարհում

27։12 Կորոնավիրուսի բուժման, հակաբիոտիկների չարաշահման մասին

30։50 Մշակել ուղեցույցներ և տրամադրել բուժհիմնարկներին՝ սխալ բուժումից խուսափելու համար

33։00 Կորոնավիրուս և անգրագիտություն

Մեկնաբանել