Զինծառայող է մահացել՝ ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

Մարտական դիրքում ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ դեպքի առնչությամբ քննություն է կատարվում։