Պատվաստումային կետեր կորոնավիրուսի դեմ՝ Երևանի կենտրոնում

Առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորվել է շարժական պատվաստումային խումբ, որը մայիսի 5-ից տեղեկայվել է Հյուսիսային պողոտայում։ Պատվաստվել ցանկացող յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ շարժական պատվաստումային խմբին, անցնել պրոֆիլակտիկ ստուգումներ, պատասխանել մի քանի հարցի, ապա պատվաստվել։ Պատվաստումներն իրականացվում են AstraZeneca պատվաստանյութով։ ՍիվիլՆեթը ներկա է գտնվել պատվաստման գործընթացին։