Հայաստանի ճանաչված սահմանները ամբողջովին պահպանվում են. Վաղարշակ Հարությունյան

Արավուսում Ադրբեջանի զինուժի կողմից հայ հովվի վրա հարձակման դեպքի մասին խոսելով՝ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ «եղել է քաշքշուկ, որը հարթվել է»։ Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական սահմանին կան տեղեր, որտեղ հայկական կողմն է 50 մետր առաջ, կան վայրեր, որտեղ ադրբեջանական զինուժն է 50 մետր առաջացել։ Նախարարն ասում է, որ խնդիրները վերջնականապես պետք է լուծվեն սահմանազատման ընթացքում։

Մեկնաբանել