Հայաստան մուտք գործողները պետք է ունենան պատվաստման սերտիֆիկատ

Հայաստան մուտք գործող անձինք այսուհետ պետք է ունենան կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է մայիսի 6-ի՝ կառավարության նիստի օրակարգում։ 

«Մի շարք երկրներ մուտքի համար արդեն իսկ պահանջում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ, մասնավորապես՝ Իսլանդիա, Իսրայել, Էստոնիա, Լեհաստան, Լիտվա, Սան Մարինո, Վրաստան, Ռումինիա, Սլովենիա, Նորվեգիա, Չեռնոգորիա: Մի շարք երկրներ էլ նախատեսում են կիրառել միջազգային ճանապարհորդների համար COVID-19-ի դեմ պատվաստումը հավաստող փաստաթղթի (վկայական) պահանջ, օրինակ՝ Դանիա, Շվեդիա, Հունգարիա, Հունաստան, Իսպանիա, Սերբիա»,- նշված է առողջապահության նախարարության ներկայացրած որոշման նախագծի հիմնավորումներում։ 

Կորոնավիրուսի թեստավորումից ազատվելու են միայն մինչև 11-ամսական երեխաները։ Հայաստան մուտք գործողը պետք է ստացած լինի պատվաստման համար անհրաժեշտ երկու դեղաչափը։