Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ամբողջությամբ կատարել գերիների վերադարձի պարտավորությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որով կոչ են անում «ամբողջությամբ և արագորեն» վերադարձնել բոլոր գերիներին և կալանավորվածներին։

«Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից կալանավորված Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սերյան Թամրազյանի ազատ արձակումը և երկու կողմերին կոչ են անում ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր գերիների, կալանավորվածների և աճյունների փոխանակման գործընթացը և կատարել կալանավորվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու իրենց պարտավորությունները»,- ասված է հայտարարությունում։

Համանախագահները կողմերին հորդորում են նաև փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման և Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները վերացնելու համար, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Համանախագահները կողմերին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ խաղաղության համար բարենպաստ փոխվստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ․ «Սա ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում համանախագահների հովանու ներքո բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը»,- հայատարարել են համանախագահները։

Մեկնաբանել