ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 3,7 մլն դոլար պատերազմից տուժանց անձանց աջակցելու համար

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին 3,7 միլիոն դոլար կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած անձանց տոկունության ամրապնդման, հյուրընկալ համայնքներում սոցիալական համախմբվածության և զբաղվածության ապահովման համար։ Համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի կառավարության մայիսի 6-ի հերթական նիստում։

«Նպատակն իրագործվելու է դրամաշնորհի աջակցությամբ իրականացվելիք չորս ծրագրերի միջոցով՝ Հայաստանում Արցախից տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող ընտանիքներին կանխիկ դրամական փոխանցումների, ինչպես նաև Հայաստանում տեղահանված անձանց համար վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի և ժամանակավոր զբաղվածության ծրագրի իրականացման միջոցով: Տրամադրվելիք դրամական աջակցությունը նպատակ ունի ժամանակավոր օժանդակություն ցուցաբերել տուժած ընտանիքների եկամուտների ապահովմանը` օգնելով հարթել հիմնական սպառման հետ կապված խնդիրները և աշխատանքային տարիքի տեղահանված անձանց ներգրավել աշխատաշուկայում»,- դրամաշնորհի համաձայնագրին հավանություն տալու որոշան հիմնավորումներում նշել են կառավարությունից։

Դրամաշնորհը տրամադրվելու է Պետականության և խաղաղարարության հավատարմագրային հիմնադրամի միջոցով։

Մեկնաբանել