Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին տված հարցազրույցում խոսում է արտահերթ ընտրությունների միջոցով քաղաքական ճգնաժամի հաղթահարման հնարավորության, սպասվող ընտրարշավի որակի, ապագա հնարավոր կոալիցիոն կառավարության ձևաչափի, ինչպես նաև Սևանի ու Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրների մասին: Նա վստահ է, որ եթե ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» չստանա բավարար քանակի ձայներ միանձնյա կառավարություն ձևավորելու համար, ապա կոալիցիա պետք է կազմել բացառապես այն ուժերի հետ, որոնք մինչև 2018թ. իշխանության մաս չեն կազմել:
00:00 – Կոալիցիա կազմելիս պետք է բացառել մինչև 2018-ը իշխանություն եղած ուժերին. Ռոմանոս Պետրոսյան
00:23 – Թավշյա հեղափոխությունից երեք տարի անց
4:50 – Հին համակարգը քանդելու և նորը կառուցելու մասին
6:59 – Հանցագործներին պատժելու և դատարանների որոշումների մասին
8:37 – Ի՞նչ ձևաչափով է իշխանական թիմը մասնակցելու ընտրություններին
10:23 – Իշխանությունների դիրքերը սասանվել են
12:24 – Հայկ Մարությանի և կառավարության միջև տարաձայնությունների մասին
14:27 – Ընտրություններ «սև ու սպիտակ» նարատիվո՞վ
17:08 – Որտե՞ղ են քրեական գործերը և բանտարկված անձինք
19:28 – Ո՞ւմ հետ ՔՊ-ն կարող է կազմել կոալիցիոն կառավարություն
21:22 – Արտահերթ ընտրությունները կլուծեն քաղաքական ճգնաժամը
24:25 – Ի՞նչն է ստիպում ձեզ նորից մասնակցել ընտրություններին, ձգտել իշխանության
27:09 – Ի՞նչ եք պատասխանելու սյունեցիների սուր հարցադրումներին
29:47 – Ամուլսարի մասին. ի՞նչ որոշում է սպասվում
33:53 – Ինչո՞ւ չի շահագործվում Ամուլսարի հանքավայրը
35:27 – Սևանի «ազատագրման» մասին