LIVE. Ազգային ժողովի նիստը, մայիսի 6
LIVE. Ազգային ժողովի նիստը, մայիսի 6
Post navigation
Posted in:
LIVE. Ազգային ժողովի նիստը, մայիսի 6
Տավուշի ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը առաջացնելու է անվտանգային լրջագույն սպառնալիքներ, ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում։ Կուսակցությունը կոչ է անում իշխանություններին «վերջ դնել ազգային արժեքների ու կառույցների դեմ պայքարելու քաղաքականությանը և կենտրոնանալ Հայոց բանակի մարտունակության բարձրացման ու հզորացման վրա»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր վարչակազմը ևս մեկ անգամ ցնցել են Հայաստանն ու հայոց աշխարհը՝ բացահայտելով իրենց հերթական միակողմանի զիջումների պատրաստակամությունը։ Այս անգամ հերթը Տավուշի մարզինն է։ ՀՀ ներկա իշխանության վարած ազգագործան քաղաքականության հետևանքով թշնամուն են հանձնվում ռազմավարական նշանակության տարածքներ, ինչը առաջացնելու է անվտանգային լրջագույն սպառնալիքներ։ Արցախի հանձնումը միայն սկիզբն էր։ ՀՀ իշխանությունն ամեն կերպ […]
Հայկական ֆուտբոլի հիմնական խնդիրը ոլորտի կառավարումն է․ նշում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը: Նա մեղադրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը ոլորտի սխալ կառավարման համար՝ տարակուսանք հայտնելով նաև ծախսվող գումարների արդյունավետության առնչությամբ: Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ քանի Արմեն Մելիքբեկյանն է ղեկավարում ՀՖՖ-ն, ինքը հայկական ֆուտբոլում ապագա չի տեսնում:
Կառավարությունը մարտի 28-ին որոշեց երկարաձգել Արցախից բռնի տեղահանվածների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը։ Բացի այդ, վերջնական տեսքի է բերվում բնակարանային աջակցության ծրագիրը։ ՍիվիլՆեթը այս թեմաների շուրջ զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։ Ստորև հակիրճ ներկայացվում են աջակցության ծրագրերը։ Բնակարանային աջակցության ծրագիր «40+10 հազար» աջակցության ծրագիր Մանրամասները՝ հարցազրույցում Գևորգ Թոսունյան
Նարեկ Սուքիասյան, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Վերջին տարիներին Հայաստանում պոպուլիզմի մասին խոսակցությունները գնալով խտանում են, ու մարդկանց մոտ քիչ թե շատ ձևավորվում է այդ երևույթի մասին պատկերացում, մանավանդ, որ տեսական բացատրությունների օրինակները գրեթե ամենօրյա ռեժիմով հասանելի են մեր քաղաքական դաշտում։ Մինչդեռ արտաքին քաղաքականության մասին խոսելիս պոպուլիզմի հետևանքները կամ արտահայտումները կարող են պակաս ակնհայտ լինել, ու մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում արտաքին քաղաքականության բովանդակությանը, իսկ ձևը՝ հաճախ անտեսում։ Առանց գերագնահատելու պոպուլիզմի դերը արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև չունենալով միտում ներկայացնելու գիտական ճշմարտություններ (քանի որ այս թեմայով գիտական օրակարգը դեռ ինքն է նոր սահմանվում)՝ […]
Մեկուկես ամսվա ընթացքում նախատեսվում է, որ կառավարությունը կընդունի Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանային աջակցության ծրագիրը. ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Նա մանրամասներ հայտնեց 40+10 հազար գումարների, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագրերի ու կառավարության քաղաքականության մասին։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Մարությանի թիմից հայտնեցին, որ կուսակցությունը կկոչվի «Նոր ուժ»։ Նոր ստեղծվող կուսակցության համագումարը կկայանա մայիսի 1-ին։ «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։ Հրապարակային ծանուցումների պաշտոնական Azdarar.am կայքում կուսակցությունը ներկայացրել է իր ծրագիրն ու կանոնադրությունը։ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական […]
Շրջված դասը կամ շրջված դասարանը, եթե խոսք է գնում շարունակական ընթացքի մասին, նոր բան չէ՝ դարեր ի վեր ուսուցիչները դրդել են աշակերտներին ինքնուրույն պրպտել և սովորել։ Երբ երեխաները հիվանդության պատճառով մնում են տանը, սովորում են առանց ուսուցչի։ Շրջված դասը դրան ավելացնում է խմբային աշխատանք, շփում և քննարկում, որպեսզի գիտելիքը ամրապնդվի, կիսվի և դառնա ավելի գործնական։ Այս հաղորդումը նրանց համար է, ովքեր ցանկանում են անցնել այդ ձևաչափին՝ դպրոցում, համալսարանում կամ աշխատանքի վայրում, քանի որ այդ մոտեցումը կիրառելի է կրթական ցանկացած ձեւաչափում։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Հայաստանում ԵՄ առաքելության թեմային։ Ըստ նրա՝ «Արևմուտքը բարեկեցության խոստումների քողի տակ արյուն է խմում և հետո ոչնչացնում այն, ինչ մինչ այդ պտղաբեր էր»։ «Գլխավորն այն է, որ «ոչխարի մորթու» տակ ԵՄ-ական ձոներում, ինչպես միշտ, չթաքնվի «արյունռուշտ գայլը» կամ «անատամ վագրը»։ Սա է խնդիրը և մեծ վտանգը։ Նրանք հենց այդպիսի «սոուսի» տակ են ներդրվում զարգացող պետությունների ներքին կյանքում, տնտեսական նախագծերում։ Արևմուտքը սարսափելի է ոչ թե նրանով, որ դատարկ խոստումներ է տալիս՝ հուսախաբ անելով, այլ նրանով, որ զբաղվում է կեղծիքներով, բեմականացումներով։ Բարեկեցության խոստումների քողի տակ [Արևմուտքը] «սկսում է «արյուն խմել» և հետո «ոչնչացնում» […]