«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի միայնակ․ Մակունց

Լիլիթ Մակունց-Lilit Makunts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինքով չի մասնակցելու ընտրություններին, այլ մասնակցելու է որպես առանձին կուսակցություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Մայիսի 10-ից հետո անպայման կսկսենք ներկայացնել, թե ցուցակը ինչ տրամաբանությամբ կլինի, ովքեր ներգրավված կլինեն։ Կասեմ միայն, որ նոր մարդիկ կլինեն նախընտրական ցուցակում»,- հայտնեց նա։

Մակունցը տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կգնա «ապագա կա» կարգախոսով։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը մեկնաբանեց նաև առաջին Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը․ «Որպես նախկինում առաջին նախագահի հետ քաղաքական թիմի մաս հանդիսացող մարդ, շարժման մաս հանդիսացող մարդ, որը հիմնված է եղել արժեքաբանական հիմքի վրա, ինձ մոտ, իհարկե, այդ հայտարարությունը տարակուսանք առաջացրել է»,- ասաց Մակունցը։

Մեկնաբանել