Ազգային ժողովի նիստը, մայիսի 7
-
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ԱՆԻՖ-ի տնօրենի դեմ
Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել մի շարք պաշտոնյաների նկատմամբ։ Այս մասին ՀՀ դատախազությունը հայտնել է Սիվիլնեթի հարցմանն ի պատասխան։ Ըստ պատասխանի՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) տնօրեն, «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ խորհրդի նախագահի Դավիթ Փափազյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը), 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով (Փողերի լվացումը)։ Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի […]
-
«Մենք մի կողմ կդնենք խաղաղության այս պայմանագիրը, կբանակցենք նորը. Արտակ
Ինչո՞ւ է Հանրապետական կուսակցությունը Վաշինգտոնի եռակողմ հուշագիրը համարում «կապիտուլյացիոն» փաստաթուղթ, բայց չի պահանջում դրա չեղարկում։ Արդյոք նման դիրքորոշումը փաստացի չի՞ լեգիտիմացնում համաձայնագիրը։ Որո՞նք են ՀՀԿ-ի առաջարկած այլընտրանքները Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, և որքանո՞վ են դրանք իրատեսական։ Հարցազրույց ՍիվիլՆեթի տաղավարում ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի հետ։
-
Viva-ն կինոյի կողքին․ կարևոր քայլեր՝ հայկական կինոմատոգրաֆիան ու կինոբովանդակությունը զարգացնելու
Հրապարակվում է որպես գովազդ Կինոն արվեստի ամենապահանջված և գեղեցիկ տեսակներից է։ Այն յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս զգալ բազմազան հույզեր, ուսումնասիրել և հասկանալ շրջապատող իրականությունը, ինչպես նաև ընդլայնել մտահորիզոնը և խոսել համամարդկային լեզվով։ Այդ պատճառով Viva-ն իր հիմնադրման օրվանից կանգնած է տարբեր կինոնախաձեռնությունների և կինոհարթակների կողքին։ Ընկերությունն այս տարի աջակցել է երկու կարևոր կինոնախագծերի՝ հայկական ամենահեղինակավոր կինոփառատոնին՝ «Ոսկե ծիրան»-ին, ինչպես նաև «Kinodaran»-ի մասնակցությանը Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկային։ «Այս նախագծերից յուրաքանչյուրն կարևոր նշանակություն ունի և յուրովի է նպաստում հայկական կինոարդյունաբերության զարգացմանը: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը դարձել է մեր երկրում ստեղծագործական հանդիպումների, գաղափարների փոխանակման և նոր ֆիլմերի ներկայացման կարևոր հարթակ, որը Հայաստանը […]
-
«Արևմտյան Ադրբեջան» համայնքի լուծարման մասին լուրերը չեն հաստատվում
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում օգոստոսի 14-ից տարածվում են տեղեկություններ, թե Ադրբեջանի իշխանությունները որոշել են լուծարել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքը և դրա հետ կապված ադրբեջանական բոլոր կազմակերպությունները։ Ըստ տարածվող լուրերի՝ այս մասին հայտնել են համայնքի անդամները, նշվում է, թե որոշումը կապված է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ։ #CivilNetCheck-ը գնացել է այս տեղեկությունների հետքերով։ Կազմակերպության ղեկավարը հերքել է տարածվող լուրերը «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ Ազիզ Ալեքբերլին օգոստոսի 15-ի կեսօրին ադրբեջանական Pravda.az-ին տված մեկնաբանությունում հերքել է լուծարման մասին տեղեկությունները՝ դրանք անվանելով «ամբողջովին ֆեյք»։ Նա պնդել է, որ այս լուրերը իբր տարածվել […]
-
Քննարկվել են Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության ծրագրերը
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Իրանի նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանը, Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային ընկերության առևտրի հարցերով տնօրեն Աբբաս Յալանը, Իրանի գազի ազգային ընկերության միջազգային կապերի տնօրեն Մոհամմադ Հոսեյն Հոսեյնին և այլ ոլորտային մասնագետներ։ Փոխնախարար Կոստանյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացումը, ինչի մասին է վկայում իրանական ընկերությունների ներգրավածությունը Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող նախագծերում։ Ահմադ Զերաաթքարը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ […]
-
Ինչպե՞ս են վերահսկվելու Սյունիքով անցնող ադրբեջանական բեռները. զրույց ՊԵԿ նախագահի
Ի՞նչն է պայմանավորել հարկային մուտքերի ռեկորդային աճը։ Ինչպե՞ս է Պետական եկամուտների կոմիտեն պայքարում ստվերի դեմ և թվայնացնում համակարգը։ Եվ վերջապես՝ ի՞նչ մաքսային ռեժիմ է գործելու Սյունիքով ացնելիք «Թրամփի ճանապարհի» վրա, և ինչպե՞ս են վերահսկվելու ադրբեջանական բեռները։ «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում այս և այլ հարցերի պատասխանում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ 0:00 – Ինչի՞ հաշվին են հարկային եկամուտները կտրուկ աճել 4:43 – Շինարարության և բանկային ոլորտի գեներացրած հարկերը 5:31 – Տնտեսական աճի ներուժը բարձրացել է 8:54 – Մաքսատուրքեր. ԵԱՏՄ-ից ստացա՞ծն է շատ, թե՞ ՀՀ-ի փոխանցածը 11:25 – ԱԱՀ-ի վերադարձի ձգձգումներ կա՞ն 13:24 – Հարկերից խուսափելու հիմնական պատճառները 18:00 – Հարկային […]
-
Միքայել արք. Աջապահյանը ևս 10 օր կմնա կալանքի տակ
Գևորգ Թոսունյան Օգոստոսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, քննեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի հարցը։ Դատարանը որոշեց նրա կալանքը երկարաձգել ևս 10 օրով։ Շիրակի թեմի առաջնորդին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա, համաձայն չլինելով ՀՀ կառավարության քաղաքականությանը, 2024 և 2025 թվականներին տված հարցազրույցներում օգտագործել է իր ազդեցությունը և լրատվամիջոցները՝ նման կոչեր հնչեցնելու նպատակով։ Դատական նիստի սկզբում Միքայել սրբազանը դատավորին խնդրեց իրեն չդիմել անձնագրային անունով՝ Գևորգ։ «Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, Գևորգ Աջապահյանը չեմ։ Այո, անձնագրով իմ անունը Գևորգ է, բայց ես Միքայելն եմ, խնդրում եմ ինձ այդպես դիմել»,- ասաց […]
-
907-րդ բանաձևի կասեցումը չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով․ հրապարակվել
Հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հուշագրի տեքստը՝ Ադրբեջանի նկատմամբ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման վերաբերյալ։ Հրապարակված տեքստում մասնավորապես ասված է, որ 907-րդ բանաձևի կասեցումը չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով։ «Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ և օրենքներով ինձ տրված լիազորություններով, այդ թվում՝ 2002-ի «Արտաքին գործողությունների ֆինանսավորման, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի մասին» օրենքի II վերնագրով, ես սույնով որոշում և հավաստում եմ, որ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցումը Ադրբեջանի նկատմամբ՝ • անհրաժեշտ է ԱՄՆ-ի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին աջակցելու համար։ […]


