Փաշինյանի իշխանությունն այլևս չի տիրապետում իրավիճակին․ Օլյա Ազատյան

Փաշինյանի իշխանությունը այլևս չի տիրապետում իրավիճակին, կարծում է նախկին ակտիվիստ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Օլյա Ազատյանը։ «Ժողովուրդը մանդատ տվեց Նիկոլ Փաշինյանին, բայց նա չկարողացավ ձևավորել Հայաստանի զարգացման օրակարգ, ինչը և հանգեցրեց նրա իշխանության ձախողմանը»,- ասում է Ազատյանը Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում։ Խոսելով Հայաստանի քաղաքացիական հասարակության մասին՝ նա նշում է, որ այն ևս ջախջախված վիճակում է։ Հանրությունն էլ կարիք ունի ռեֆլեքսիա անելու և ավելի հասուն դառնալու, նշում է ՍիվիլՆեթի զրուցակիցը։