«Թուֆենկյան» հիմնադրամը հրաժեշտ է տալիս գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին

Թուֆենկյան հիմնադրամը պատրաստվում է հրաժեշտ տալ իր երկարամյա գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին, որն այս ամսվա վերջին կստանձնի նոր պաշտոն World Vision Armenia կազմակերպությունում:

2016-ի մայիսին Թուֆենկյանին միանալուց ի վեր Դուդակլյանը մեծ դեր է ունեցել Հիմնադրամի աճի և զարգացման գործում: Նրա պաշտոնավարման ընթացքում «Թուֆենկյան» Հիմնադրամը մեծապես ընդլայնեց իր գործունեությունն ու ջանքերը Հայաստանում և հատկապես Արցախում: «Չնայած՝ նրա ղեկավարությունն ու աշխույժ ներկայությունը կարոտելու ենք Երևանի և Ստեփանակերտի մեր գրասենյակներում, այնուամենայնիվ, մենք ուրախ ենք, որ Րաֆֆին կմիանա «Թուֆենկյան» Հիմնադրամի խորհրդին՝ որպես խորհրդատվական անդամ, որտեղ իր փորձը մեծապես կօգնի մեր հետագա գործունեությանը», – ասաց «Թուֆենկյան» Հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ Ջեյմս Թուֆենկյանը:

Ծնված Լիբանանի Այնճար հայավանում՝ Դուդակլյանը պաշտոններ է զբաղեցրել տարբեր հայ համայնքներում, այդ թվում՝ աշխատել է Բեյրութի «Ազդակ» և Լոս Անջելեսի «Ասպարեզ» թերթերի խմբագրման բաժիններում: 2004թ․՝ ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվելուց առաջ, Դուդակլյանը հինգ տարի եղել է Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա հայկական վարժարանի տնօրենը։ Նրա օրոք վարժարանն ընդլայնվել է՝ դառնալով ավագ դպրոց: Մինչ «Թուֆենկյան» հիմնադրամին միանալը նա զբաղեցնում էր Mission East կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրենի պաշտոնը:

***

«Թուֆենկյան» հիմնադրամը, որը հիմնադրվել է 1999 թ., Զբաղվում է սոցիալական, տնտեսական, մշակութային և բնապահպանական ամենահրատապ խնդիրներով, որոնց բախվում են Հայաստանը և Արցախը: Հիմնադրման օրվանից «Թուֆենկյան» հիմնադրամը աջակցել է համայնքային տարբեր նախաձեռնություններին, որոնք կօգնեն բարելավել կյանքը Հայաստանում և Արցախում `ապահովելով արցախցիներին բնակարանով, կրթությամբ, սոցիալական աջակցությամբ, առողջապահական խնամքով և կենսամիջոցներով:

Մեկնաբանել