Կոմանդոսին հետմահու շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

․․․

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939-ի մայիսի 22-ին Թբիլիսիում։ Ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։

1988-ին միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990-ին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991-ին նշանակվել է Հայաստանի պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991-ի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրել են ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 

1992-ի մայիսին Կոմանդոսը եղել է Շուշիի ազատագրման գործողության հրամանատարը։