Երկնքի ու բժշկության միջև․ Դիանա Սահակյանի պատմությունը

Արթնանալ 04։30-ին, 06։00-ից մասնակցել օդաչու դառնալու դասընթացներին, գնալ աշխատանքի՝ բժշկի դերում․ այսպիսին էր Դիանա Սահակյանի առօրյան անցած տարի։

Դիանայի ընտանիքում օդաչու լինելը ավանդույթ է, պապիկը օդաչու էր, հայրը և հորեղբայրը ևս, եղբայրը՝ պարապլաներիստ։ Ընտրելով մոր մասնագիտությունը՝ 2013-ից Դիանան աշխատում է որպես բժիշկ-ռադիոլոգ։ Անցած տարի, սակայն, նա ստացել է մասնավոր օդաչուի արտոնագիր։ Դիանան նշում է, որ բժշկությունը շատ է սիրում և չի սխալվել երկու մասնագիտությունները համադրելու հարցում։ «Զբաղվել միայն մեկ բանով կյանքում՝ ձանձրալի է»,- ասում է նա։

Մեկնաբանել