Այսօր ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները հայտարարեցին նախընտրական դաշինքի ստեղծման մասին, որը գլխավորելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Տեսանյութում՝ Ռոբերտ Քոչարյանի ելույթը միջոցառմանը։
Այսօր ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները հայտարարեցին նախընտրական դաշինքի ստեղծման մասին, որը գլխավորելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Տեսանյութում՝ Ռոբերտ Քոչարյանի ելույթը միջոցառմանը։
Ադրբեջանում «Աբսազ մեդիա» հետաքննական առցանց հարթակի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ադրբեջանի իշխանությունները այդ հարցով ոչ միայն բացատրություն են պահանջում ամերիկյան, գերմանական և ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչություններից, այլև հետապնդումների ենթարկում ուրիշ լրագրողների։
Հարցումները ցույց են տալիս, որ ծնողների հետ բարդ հարաբերությունները առաջնահերթ խնդիր են դարձել ուսուցիչների համար։ Իրենց երեխաների ուսման ընթացքով մտահոգ ծնողները պատրաստ են երեխային տեղափոխել քաղաքի մի ծայրից մյուսը և դրա շնորհիվ իրենց ներդրումն ունենալ խցանումներում, որպեսզի երեխան գնա իրենց նախընտրած դպրոցը։ Բնականաբար, այդ ծնողը դառնում է պահանջատեր և ճնշում է գործադրում ուսուցիչների վրա՝ իր պատկերացմամբ երեխայի համար լավագույն արդյունքը կորզելու համար։ Որտեղի՞ց է այս ամենը եկել և ո՞ւր է տանելու։
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանն ու լրագրող Ժաննա Ավագյանը քննարկում են ՀՀ կառավարության քաղաքականությունը Արցախից բռնի տեղահանված մարդկանց Հայաստանում ինտեգրելու գործընթացը, մատնանշում հիմնական բացթողումները և անդրադառնում ապագա հնարավոր խնդիրներին ու մարտահրավերներին։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հայտարարել է, որ շանտաժի նպատակով արհեստական բանականության միջոցով ստեղծում են իրեն արատավորող տեսանյութեր։ «Երկու օր է՝ ես հաղորդագրություններ եմ ստանում կիբերհանցագործներից, ովքեր արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր: Վստահեցնում եմ, որ այդ տեսանյութերը ոչ մի կապ չունեն ինձ հետ։ Քանի որ ես հրաժարվեցի որևէ գործարքի մեջ մտնել հանցագործների հետ, բոլորովին չեմ բացառում, որ կտարածվեն այդ տեսանյութերը, կամ անձնական նամակներով կուղարկվեն իմ ընկերներին։ Իմ դեմ ուղղված այս կիբերհարձակումը ֆինանսական շանտաժի նպատակ ունի՝ հաղորդագրությունները դադարեցնելու դիմաց»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թոփչյանը։
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Համացանցում շարունակում է շրջանառվել «Ժողովուրդ» օրաթերթի տարածած տեղեկությունը, թե նախագահ Վահագն Խաչատուրյանի համար ձեռք է բերվել գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա։ Օրաթերթը նոյեմբերի 28-ին, հղում անելով «նախագահին մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել էր, թե Խաչատուրյանը վերջին շրջանում ձեռք է բերել «գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա»: Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը մինչդեռ հակադարձել է, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Հանրապետության նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք զրահապատ» մեքենա ձեռք չի բերել, և նման մեքենայի գնման հարց ներկա պահին աշխատակազմի օրակարգում չկա»,- հայտնել է Մարգարյանը։ #CivilNetCheck-ի հետ զրույցում Մարգարյանը նշեց, որ նախագահին շարունակում է սպասարկել դեռ 2019-ին ձեռք բերված Mercedes S560 […]
2022-ին Հայաստանում աղքատության մակարդակը՝ հաշվարկված ըստ աղքատության միջին գծի կազմել է 24,8%՝ նախորդ տարվա 26,5%-ի համեմատ և նվազել 1,7 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1,2%` նախորդ տարվա 1,5%-ի համեմատ նվազելով 0,3 տոկոսային կետով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2023» զեկույցից։ Հայաստանում 2022-ին ծայրահեղ աղքատ կամ թերսնված են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից, որը կազմել է 29 934 դրամ։ Աղքատ են նրանք, ում ամսական սպառումը ցածր է աղքատության միջին գծից, որը կազմել է 52 883 դրամ կամ 121,4 $: Հայաստանում 2022-ին ընտանիքների 2%-ը […]
Գևորգ Թոսունյան Եվրոպական միության երկրները մեծամասամբ մերժում են հայաստանցիների՝ ապաստան տրամադրելու դիմումները։ Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ԵՄ երկրների հետ Հայաստանն ունի հետընդունման բնագավառում համագործակցություն, որի շրջանակում պարբերաբար քննարկումներ են անցկացվում «Վերջին կոմիտեն տեղի ունեցավ Երևանում շուրջ մեկ ամիս առաջ։ Եվրոպացի գործընկերները մեզ ներկայացրին, որ Հայաստանից գնացած անձանց ներկայացրած ապաստանի դիմումների 96 տոկոսը ԵՄ անդամ երկրներում մերժվում են»,- հայտնեց նա՝ անդրադառնալով նաև Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած արցախցիների շրջանում տարածված այն մտայնությանը, թե այդ կարգավիճակով ավելի հեշտ է հնարավոր տեղափոխվել ԵՄ երկներ։ Ըստ Ղազարյանի՝ փախստականի կարգավիճակը ամենևին […]
Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում հրատապ խորհրդակցություն է հրավիրել Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Մենք ԵԱՏՄ շրջանակներում սկսել ենք գործողություններ, հրավիրել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա երկու օրերի ընթացքում»,- նոյեմբերի 29-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Քերոբյանը։ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտարարել էր, որ 2023-ին արձանագրվել է Հայաստանից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։ Գերատեսչությունից նշել է, որ նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ. միայն նոյեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք։ […]